ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Պաշտպանիչ արկղ գազի հաշվիչների համար
Պաշտպանիչ արկղը, միացնող հանգույցի լրակազմով բնական գազի հաշվիչի համար, նախատեսված է մթնոլորտային տեղումներից, արտաքին ազդեցությունից և չթույլատրված միջամտությունից պաշտպանելու, ինչպես նաև լրացուցիչ գազի մաքրման և նրա անջատուման համար: Արկղը պատրաստվում է դժվար այրվող պոլիմերային հումքից, և համապատասխանում է ցրտա և ջերմակայունության պահանջներին: Պատվիրատուի ընտրությամբ արկղը կարող է պատրաստված լինել տարբեր գույներից: Առջևի վահանակին կարող է նշվել պատվիրատու Ընկերության լոգոն/խորհրդանիշը, կամ այլ ցանկացած տեղեկություն:
Տաղավարներ հասարակական տրանսպորտի կանգառների համար
Հայաստանում առաջին եվրադիզայնով տաղավարները հասարակական տրանսպորտի կանգառների համար պատրաստվել և տեղադրվել են մեր Ընկերության կողմից
Տաղավարներ հասարակական տրանսպորտի կանգառների համար
Հայաստանում առաջին եվրադիզայնով տաղավարները հասարակական տրանսպորտի կանգառների համար պատրաստվել և տեղադրվել են մեր Ընկերության կողմից
Պաշտպանիչ արկղ էլեկտրական հաշվիչների համար
Մոդուլային ցածր լարման համալրող բաշխիչ և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվառման սարքավորումները համապատասխանում են ՄԷՀ 60439-3-90 ստանդարտի պահանջներին: Պատրաստված են տիպային պահարանների և արկղերի միասնականացված դասավորվածքի գաղափարով (երկտեղ և միատեղ) մեկ գործող սարքավորման մեջ, ինչը արտադրանքը դարձնում է տեխնոլոգիապես բարձրորակ և շահավետ:
Մայթեզրի Սալիկ
2011թ-ին մեր Ընկերությունը առաջինը Հայաստանում սկսեց պոլիմեր-ավազային շինարարական արտադրանքների պատրաստումը․ մայթեզրի սալիկ և եզրաքար: Սալիկը չի կոտրվում և չի ճաքում, քանի որ ունի որոշակի ճկունություն, այդ իսկ պատճառով փոխադրման, տեղադրման և շահագործման ժամանակ մնացուկները նվազեցվում են: Այն խոնավություն չի կլանում և հեշտ է լվացվում: Ջրակայունությունը թույլ է տալիս հեշտությամբ դիմակայել հալոցքներին: Սալիկը կարող է շարվել ավազի, ցեմենտ — ավազային չոր խառնուրդի, բետոնե երեսասվաղի վրա` օգտագործելով լուծույթ կամ սալիկի սոսինձ: Փխրուն հիմնահողի դեպքում խորհուրդ է տրվում կատարել նախնական մանրախճի դատարկում: Պոլիմեր-ավազային սալիկը հրաշալի արտադրանք է, այն գեղեցիկ է, հեշտ օգտագործվող է և շահագործման ժամանակ` պրակտիկ:

Դիտահորի կափարիչ
2011թ-ին մեր Ընկերությունը առաջինը Հայաստանում սկսեց պոլիմեր-ավազային շինարարական արտադրանքների պատրաստումը․ դիտահորի կափարիչ: Պոլիմեր-ավազային դիտահորերի կափարիչները նախատեսված են ջրամատակարարման ցանցերի դիտահորերի, կոյուղու, հեռախոսային կամ ջեռուցման ցանցերի և այլ հաղորդակցությունների դիտահորերի վրա: Դիտահորի կափարիչի վրա հնարավոր է տեղադրել կորպորատիվ տարբերանշան, կազմակերպության անվանումը և կոնտակտային տվյալներ։ Ցանկության դեպքում հնարավոր է արտադրել կողպման սարք։
Անձրևընդունիչ
Անձրևընդունիչները ջրահեռացման համակարգի ամենատարածված տարրերից են, որոնք օգտագործվում են ինչպես մասնավոր շինություններում, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների օբյեկտներում, արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում, օդանավակայաններում և տրանսպորտային ոլորտներում: Լինելով ջրահեռացման համակարգի համեմատաբար էժան տարր, անձրևընդունիչը դիմանում է մշտապես բարձր ծանրաբեռնվածությանը, խոնավությանը, բարձր և ցածր ջերմաստիճանների տատանմանը:

Դիտահոր
2011 թ -ին մեր Ընկերությունը առաջինը Հայաստանում սկսեց պոլիմեր-ավազային շինարարական արտադրանքների պատրաստումը․ դիտահոր: Պոլիմեր-ավազային դիտահորերը պատրաստված են նյութից որը, դիմացկուն է ագրեսիվ քիմիական միջավայրում, սեզոնային ջերմաստիճանների տատանումներին և ծանր ֆիզիկական ներգործությանը: